22:24 , 26 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Համացանցում հայտնվել են տեսագրություններ, որտեղ մի խումբ կանայք Սաուդյան Արաբիայում ավտոմեքենա են վարում: Շաբաթ օրը երկրում կանանց ավտոմեքենա վարելու իրավունք տալու պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում:
Ակցիայի մասնակիցների թիվն ավելի քիչ է եղել, քան կարծում էին ակտիվիստները: Դրա պատճառն այն է, որ ՆԳ նախարարությունից զանգահարել էին նրանցից ոմանց և զգուշացրել օրենքը չխախտել:
Շարժման առաջնորդներից մեկը՝ համալսարանի պրոֆեսոր Ազիզա Յուսեֆը, հայտարարել է, որ որոշել է չմասնակցել ակցիային այն բանից հետո, երբ նրան զանգահարել էին երկրի իշխանությունների ներկայացուցիչները:
Ակցիայի անցկացման օրերին Էր-Ռիադի և երկրի այլ քաղաքների փողոցներում հերթապահող ոստիկանական ջոկատներն ավելացվել են:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարությունից տեղեկացրել էին, որ արգելքը խախտողները կպատժվեն օրենքով: Վարչությունը չի մասնավորեցրել, թե ինչ պատժի մասին է խոսքը: