22:01 , 26 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սովորական կաղամբը կարող է մարդկանց պաշտպանել ճառագայթումից, կարծում են Ջորջթաունի համալսարանի գիտնականները (ԱՄՆ): Նրանք տեղեկացնում են, որ խաչածաղիկներից ստացված միացությունը մկներին, առնետներին փրկել է ճառագայթման մահացու չափաբաժնից:
Այդ միացությունն անվտանգ է մարդու համար և կարող է պաշտպանել առողջ հյուսվածքները ճառագայթային բուժման ժամանակ՝ կանխելով կամ մեղմացնելով հիվանդությունը, որը հետևում է ճառագայթմանը: Այդ միացությունն էլ հենց կարող է օգնել միջուկային աղետների զոհերին: