
Armsport.am-ը գրում է.
Ավարտվեց Լա լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունել էր Մադրիդի «Ռեալին»:
Հանդիպման 19-րդ րոպեին Նեյմարը սուր անկյունից կատարած ճշգրիտ հարվածով բացեց հանդիպման հաշիվը՝ իր առաջին Կլասիկոյում դառնալով առաջին գոլի հեղինակը: Թիմերը ընդմիջման գնացին 1-0 հաշվի ներքո:
Արդեն հանդիպման 78-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը փայլուն հարվածով հաշիվը կրկնապատկեց՝ 2-0: Միայն հանդիպման 90-րդ րոպեին «Արքայական» ակումբի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 28 միավոր և շարունակում է միանձյա գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 22 միավորով երրորդ հորիզոնականում է:
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:1
Գոլերը՝ Նեյմար 19, Սանչես 79 - Խեսե 90