21:27 , 26 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 14-րդ տուրի շրջանակներում կայացել է «Սպարտակ» - «Ռոստով» հանդիպումը, որն ավարտվել է դաշտի տերերի՝ 2:0 հաշվով հաղթանակով:
Մոսկովյան թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը, ով հեղինակել է իր թիմի առաջին գոլը:
Մովսիսյանը փոխարինվել է հանդիպման 72-րդ րոպեին, իսկ Օզբիլիսը մասնակցել է ողջ հանդիպմանը:
«Սպարտակ» - «Ռոստով»՝ 2:0
1:0 Մովսիսյան (15, 11մ), 2:0 Կոստա (76)