20:49 , 26 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
22-ամյա բրիտանացի Բիլի Ջո Դոնելին այլևս երբեք վարունգ չի ուտի, քանի որ բանջարեղենի հանդեպ սիրո պատճառով նա երկու տարի բանտում կանցկացնի:
2013 թ. օգոստոսին Բիլին թալանել է Պրեստոնում գտնվող բանջարեղենի խանութը:
Հանցագործին չէին գտնի, եթե նա գողության ժամանակ չուտեր ցուցափեղկում դրված վարունգը: Ոստիկաններին հաջողվել է վարունգի մնացորդների վրա հայտնաբերել գողի ԴՆԹ-ն, իսկ նրա ձերբակալությունն արդեն ժամանակի խնդիր էր: