20:31 , 26 հոկտեմբեր, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` հոկտեմբերի 26-ին, ժամը 20:00-ից Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան թիվ 10 սեփական տանից սկսվեց մոմավառություն, դեպի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան հրապարակ: Ինչպես Աշտարակից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոմավառությունը կապված է հոկտեմբերի 20-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Աշտարակ քաղաքի բնակիչներ 16-ամյա պատանիների՝ Էդուարդ և Էդիկ Հակոբյանների ողբերգական մահվան առթիվ: Մոմավառությանը մասնակցում են հիմնականում երիտասարդներ, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած երիտասարդների հարևանները, ընկերները, բարեկամները և արարքը դատապարտողներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ