02:48 , 10 հունվար, 2014
Ladynews.am-ը գրում է.
Նյարդային համակարգը կառավարելն այդքան էլ հեշտ գործ չէ, բայց ամեն դեպքում հնարավոր է: Նրանց համար, ովքեր ցանկություն ունեն ներդաշնակ ապրելու, գիտնականները մշակել են մի քանի կետեր, որոնք Ladynews.am-ը ներկայացնում է իր ընթերցողին:
1.Աշխատավայրում առաջադրանք ստանալով՝ մի «պատռեք վերնաշապիկը»՝ շտապելով այն կատարել:Սովորեք համակարգել Ձեր նպատակները և առանձնացրեք դրանք՝ ըստ կարևորության: Խելացի շեշտադրումներ արեք և հասկացեք՝ ինչն է առաջնահերթ: Այս ամենը կօգնի՝ ուժն ու եռանդն արդյունավետ կերպով օգտագործելուն:
2.Սովորեք տիրապետել «թուլանալու» արվեստին: Հավատացեք, սովորելով թուլանալ և ազատվել ավելորդ լարվածությունից՝ Դուք այդպիսով նաև առողջ կլինեք:
3.Մի համեմատեք Ձեզ այլ անձանց հետ: Գնահատեք ինքներդ Ձեզ և Ձեր սեփական յուրահատկությունը: Սարսափելի կլիներ, եթե բոլոր մարդիկ իրար նման լինեին: Ուրախացեք և´ Ձեր, և´ ուրիշների հաջողությամբ՝ վերջ տալով մեղադրել ինքներդ Ձեզ Ձեր սխալների և անհաջողությունների համար: Ընդունեք դրանք որպես անհրաժեշտություն՝ հետագայում փորձ ունենալու և հաջողությունների հասնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ