20:06 , 26 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան ՖԻՖԱ-ին ֆաքս է ուղարկել, որում հաղորդել է Իսպանիայի ազգային հավաքականում հանդես գալու իր ցանկության մասին: Տեղեկացնում է AS-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրազիլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ և նշել, որ Կոստան հրավիրվելու է իրենց հավաքական` մասնակցելու նոյեմբերին կայանալիք ընկերական հանդիպումներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ