20:00 , 26 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ժամեր առաջ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին մեկնել է Թեհրան:
Հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է, որ Լախդար Բրահիմին այսօր երեկոյան հանդիպում կունենա Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Նշենք, որ նոյեմբերին տեղի կունենա սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովը: