Վրաստանի նախագահը Զվիադ Գամսախուրդիային և Մերաբ Կոստավային ազգային հերոսի հետմահու կոչում է շնորհել


19:48 , 26 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի նախագահը երկրի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիային և Մերաբ Կոստավային ազգային հերոսի հետմահու կոչում է շնորհել:

Այս մասին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է շաբաթ օրը՝ Կվեմո Ալվանի գյուղում 2008-ի ռուս վրացական պատերազմի հերոս Գեորգի Անցուխելիձեի հուշարձանի բացմանը:

«Այն ժամանակ, երբ գրեթե ոչ մի վրացի չէր մտածում իր երկրի ազատության մասին, Զվիադ Գամսախուրդիան ազգային գաղափարի փարոսն էր, նա պայքարեց դրա համար, և մենք ազատություն ձեռք բերեցինք: Սակայն չնայած դրան` նա մահացավ հեռավոր գյուղերից մեկում՝ լքված և դավաճանված: Նա կարող էր ասել, որ Վրաստանն ինքն է, ինչպես և նրա զինակից Մերաբ Կոստավան, ով ևս չհրաժարվեց Վրաստանի ազատության գաղափարից: Այս երկու հերոսներն էլ արժանի են ազգային հերոսի կոչման»,- Սաակաշվիլիի խոսքերը մեջբերում է Trend-ը: