Ըստ «Պոլիսի ֆորում Արմենիա»-յի տարեկան մեր երկրում 750 մլն դոլար է փոշիացվում կոռուպցիոն սխեմաներով


20:37 , 26 հոկտեմբեր, 2013

Մյուս տարվա պետբյուջեի համար լրացուցիր պետք է ապահովվի 200 մլրդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով մոտ 500 մլն դոլար: Եվ այդ գումարի հիմնական մասն ուղղվելու է պետական հատվածում աշխատավարձերի նշանակալի բարձրացմանը: Իսկ արտասահմանում գործող «Պոլիսի ֆորում Արմենիա» կազմակերպության տվյալներով տարեկան մեր երկրում 750 մլն դոլար է փոշիացվում կոռուպցիոն սխեմաներով:Այսինքն ավելի, քան անհրաժեշտ է աշխատավարձերի էական բարձրացման համար: Բնականաբար, գումարը փոշիանում է հենց ամենավերին ատյաններում, այնտեղ, որտեղ ամենից ավելի է բարձրացվելու աշխատավարձը:Ահա այսպիսի հակատրամաբանական տրամաբանություն…