18:22 , 26 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ընդդեմ «Փակ շուկայի» աղճատման պայքարող «Նախախորհրդարանի» անդամները, որոնք հանդես են գալիս դեղին գլխարկներով, այսօր հերթական ակցիան անցացրեցին Երևանի փողոցներում:
Այս անգամ ակցիան տեղի ունեցավ Նոր Նորքի զանգվածներում: Ակտիվիստները քայլելով, քաղաքացիներին կոչ էին անում բոյկոտել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետները, և գնումներ կատարել փոքր և միջին խանութներից:
Այսօրվա ակցիայի ժամանակ, ոստիկանությունը Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներին մոտ չէր թողնում:
Ակցիային հետևում էին նաև մարդիկ, որոնք ըստ «Նախախորհրդարանի» անդամների, Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն էին:
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում: