21:30 , 26 հոկտեմբեր, 2013Իսկապե՞ս կենդանիները կարող են ինքնասպանություն գործեն: Մինչ դեռ գիտնականները որոշ կասկածներ ունեն այս հարցի հետ կապված, ականատեսները անշուշտ այլ կարիծիքի են:
Դելֆին, որն ընկել էր դեպրեսիայի մեջ և դադարել էր շնչել

Ավելի քան 40 տարի առաջ դելֆինների մարզիչ Ռիչարդ Օբարրին դարձել էր Քեթի անունով դելֆինի ինքնասպանության ականատեսը: Ահա թե ինչպես է դա մեկնաբանում ինքը Ռիչարդը,- «Նա իրոք շատ ճնշված էր… Պետք է հասկանալ, որ դելֆինները և կիտերը այլ կերպ են շնչում: Նրանց յուրաքանչյուր շունչն ու արտաշունչը գիտակցական ջանք է: Նրանք կարող են մահանալ երբ որ ցանկանան: Քեթին լողաց դեպի ինձ, նայեց իմ աչքերի մեջ, արտաշնչեց և վերջ: Ես թողեցի նրան և նա սուզվեց դեպի հատակը»:
Այս դեպքից հետո Ռիչարդը դարձավ կենդանիների իրավունքների ակտիվիստ և նկարահանվեց նաև դելֆինների մասին վավերագրական ֆիլմում:
Մասսայական ինքնասպանություն. Թուրքիայում 450 ոչխարներ ցած էին նետվել ժայռից

Հաղորդագրության համաձայն, 2005թ.-ին Թուրքիայում մոտ 1.500 ոչխարներ ցած էին նետվել ժայռից ինքնասպանության նպատակով: Ապշահար եղած հովիվները ականատես դարձան, թե ինչպես 450 ոչխար մահացան թռնելով իրար վրա և մեծ սպիտակ կույտ առաջացրեցին, իսկ վերջինները չէին մահանում, քանի որ մյուսների դիակները մեղմացնում էին հարվածի ուժը:
Նյուֆաունդլենդը բազմաթիվ անգամներ փորձել է վերջ տալ իր կայքնին և արդյունքում դա նրա մոտ ստացվել է

1845թ.-ին Illustrated London News թերթը պատմել է «ինքնասպանության եզակի մի դեպքի մասին», որն իրականացրել է նյուֆաունդլենդ ցեղատեսակի շունը: Կենդանին մի քանի օր շարունակ շատ պասիվ վիճակում էր գտնվել, ապա փորձել էր խեղդամահ լինել: Շանը փրկել էին և այդ դեպքից հետո կապած են պահում: Սակայն, որոշ ժամանակ անց, երբ նրան կրկին ազատ թողեցին, շունը նորից փորձեց խեղդամահ լինել: Դա շարունակվում էր այնքան ժամանակ, մինչ նյուֆաունդլենդը չհասավ իր նպատակին: Մի քանի րոպե ջրի մեջ հաստատակամ կերպով գլուխը պահելուց հետո, նա վերջ ի վերջո մահացավ:
Արջերն իրենց սովամահ են արել, որպեսզի փրկվեն տանջանքներից անզատությունան մեջ

2012թ.-ին էգ արջը 10 օր շարունակ հրաժարվում էր սննդից և արդյունքում սովամահ եղավ: Կենդանիների իրավունքների պաշտպանները պնդում են, որ Չինաստանում վերջին տարիների ընթացքում դա միակ դեպքը չէ:
Չինացիներն արջերին շատ նեղ վանդակներում են պահում: Վերջին տեղեկությունների համաձայն Չինաստանում և Վիետնամում անազատության մեջ են գտնվում մոտ 12.000 կենդանիներ:
Նոր Զելանդիայում ափ են նետվել 60 կետերից բաղկացած մի խումբ

2011թ.-ի նոյեմբերին ավելի քան 60 կետեր ափ էին նետվել Նոր Զելանդիայում: Նրանցից հաջողվեց փրկել միայն 18-ին: Այդ արարքի պատճառն անհայտ մնաց, սակայն մի տարբերակ կա, ըստ որի երբ մի հիվանդ կետը ափ է դուրս գալիս մահանալու համար, ամբողջ խումբը հետևում է նրան: