17:15 , 26 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելի կարծիքով` Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության հաղթող կդառնա «Բավարիա»-ն, որը նաև մրցաշարի նախորդ մրցաշրջանի գավաթակիրն է:
«Դատելով Մյունխենի «Բավարիա»-ի ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած խաղից, կարող եմ ասել, որ հազիվ թե որևէ այլ ակումբ կարողանա մրցակցել նրա հետ: Սարսափելի թիմ է: Կարծում եմ` մյունխենյան ակումբն առաջին թիմը կլինի, որը կպահպանի նախորդ մրցաշրջանում նվաճած տիտղոսը: Եթե դա տեղի չունենա, ապա մեղավոր կլինեն «Բավարիա»-ի ֆուտբոլիստները»,- ասել է Շմեյխելը:
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում մյունխենյան ակումբի մրցակիցներն են «Մանչեսթեր Սիթի»-ն, ԲԿՄԱ-ն և «Վիկտորիա Պլզեն»-ը: Երեք տուրերից հետո «Բավարիա»-ն իր ակտիվում 9 միավոր է գրանցել: