16:34 , 26 հոկտեմբեր, 2013
Նկարն արված է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կավագործական գործարաններից մեկի մոտ: Այստեղի աշխատողներից շատերն այնքան աղքատ են, որ ստիպված են իրենց երեխաներին իրենց հետ աշխատանքի բերել: Եթե այս փոքրիկ աղջնակը չօգնի իր ծնողներին կավե տարաներ պատրաստել, նրանք չեն կարողանա բավականաչափ գումար աշխատել ընտանիքի ծախսերը հոգալու համար:

Մյանմարում 2008 թ.-ին տեղի ունեցած բնական աղետը (Ցիկլոն նարգիզ) խլեց 100,000 մարդու կյանք և միլիոնավոր մարդկանց անապաստան թողեց: Աղետից տուժած 29ամյա այս տղամարդը մտամոլոր կանգնել է, մինչ անձրևի խոշոր կաթիլները թափվում են իր տան փլատակների վրա:

Այս նկարն արվել է 2005 թ.-ի Պաղեստինի երկրաշարժից մեկ ամիս անց: Մարդիկ դեռ փլատակների տակ փնտրում էին իրենց հարազատներին: Երկրաշարժից փրկված այս աղջնակի հայացքում խոր կսկիծ կա. ո՞վ գիտե, գուցե նա էլ հոր հետ միասին իր մայրիկին է փնտրում:
Կապիկին տանում են վայրի անտառից, մինչ նրա ընտանիքի անդամները սարսափահար դիտում են տեսարանը:

Այս երեխաները ողջ օրը բանվորություն են արել: Բանգլադեշում երեխաները ամենախոցելի խմբերից են: Մեկ ամսվա քրտնաջան աշխատանքի համար նրանք ստանում են ընդամենը 5-9 դոլար, մինչդեռ չափահաս աշխատողները միևնույն աշխատանքի դիմաց ստանում են մոտ 65 դոլար: Ահա թե ինչու գործարանի տերերը նախընտրում են աշխատանքի ընդունել երեխաներին, ովքեր ավելի էժան աշխատուժ են հանդիսանում:
Չինաստանի Սիչուան նահանգի այս բնակիչը երկրաշարժից հետո տան փլատակներում գտել է իր ընտանեկան ալբոմը: Թերթելով հանգուցյալ հարազատների լուսանկարները` նա չի կարողանում արտասուքը զսպել:
Ամեն տարի տասնյակ հազարավոր մեքսիկացիներ անօրինական կերպով հատում են սահմանը և տեղափոխվում ԱՄՆ` հյուսիսում ավելի բարեկեցիկ կյանք գտնելու փափագով, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում այս փախստականների կարգավիճակն ավելի անորոշ է դարձել:
Ինչ-որ մեկը փողոցային շների ապաստարանից շան կեր էր գողացել: Մի շաբաթվա ընթացքում քաղաքի բնակիչներն այնքան շան կեր նվիրաբերեցին, որ այն մի տարի կբավականացներ շներին:
Հարավային Սուդանում գտնվող Բահր Էլ Ղազալում 1998 թվականի վերջերին երաշտի և քաղաքացիական պատերազմի պատճառով 250,000 բնակիչ մատնված էր սովի: