Բալոտելին, Բուֆոնը և Պիրլոն` «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների թվում


16:24 , 26 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Ոսկե գնդակ»-ի 50 հավակնորդների ցուցակում ընդգրկվել են 3 ֆուտբոլիստներ Իտալիայի առաջնությունից` Մարիո Բալոտելին, Ջանլուիջի Բուֆոնը և Անդրեա Պիրլոն: Այդ մասին է հայտնում La Gazzetta dello Sport-ը:

Պարբերականին հայտնի է դարձել ցուցակի ևս մի մասը, որն էլ այն հրապարակել է: 

Այսպիսով, «Ոսկե գնդակ»-ի հավակնորդներ են նաև Մեսսին, Ռոնալդուն, Մյուլերը, Ռոբենը, Իբրահիմովիչը, Լևանդովսկին, Նեյմարը, Ինյեստան, Ֆալկաոն, Մանջուկիչը, Չավին, Կավանին, Շվայնշտայգերը, Բեյլը, վան Պերսին, Գյունդողանը, Սուարեսը, Ռունին, Նոյերը, Օզիլը, Ալաբան, Լամը, Ռոյսը, Գյոտցեն, Պիկեն, Դի Մարիան, Դավիդ Լուիսը, Ագուերոն, Յայա Տուրեն, Տիագո Սիլվան, Ֆրեդը, Դրոգբան և Դանի Ալվեշը: