16:18 , 26 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Մեքսիկացի գերաջուր արտադրողները ագավա մրգի հիման վրա ստեղծել են հատուկ նիհարեցնող գարեջուր, որն օգնում է վերացնել ճարպերը:
Korrespondent.net-ի փոխանցմամբ, արտադրողները գարեջրի ստեղծման վրա մի քանի տարի են աշխատել և ստացել ըմպելիք, որն իր համով նմանվում է տեկիլայի:
Նոր գարեջրի առավելությունն այն է, որ 0.33 լիտր գարեջուրը պարունակում է 38 կալորիա, իսկ այլ տեսակ գարեջրերի մեջ կալորիաները հասնում են 150-ի:
Նշվում է, որ նոր գարեջուրը մեծ պահանջարկ է վայելում և արտադրողները ավելացրել են գարեջրի արտադրությունը ամսեկան հասցնելով մինչև 15.000 լիտրի և բացել 20 նոր գարեջրատուն: