Սիրիացիները ներբեռնում են ծրագիր, որը SMS է ուղարկում հրթիռային հարվածի սպառնալիքի դեպքում


16:12 , 26 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիացի ծրագրավորողը մշակել է հավելված, որը մարդկանց նախազգուշացնում է հրթիռային հարվածի վտանգի մասին՝ հաղորդում է The Daily Mail-ը:

Ծրագիրը հետևում է Scud հրթիռների արձակմանը և օգտագործելով դրանց արագության բանաձևն ու թռիչքի ուրվագիծը՝ հաշվարկում է, թե դրանք ուր կընկնեն: Հավելվածը ներբեռնած մարդկանց ուղարկվում է SMS նախազգուշացում և խորհուրդ է տրվում ապաստան որոնել:

Ծրագիրը մշակած 27-ամյա Դլշադ Օթմանը, ով ներկայում բնակվում է ԱՄՆ-ում, այս շաբաթ մասնակցել է Նյու Յորքում կայացած Google-ի ժողովին, որտեղ ներկայացրել է հավելվածը: 

Տեղեկատվությունը հավաքում են յոթ կամավոր դիտորդներ Դամասկոսի մոտ գտնվող լեռնային տեղանքում: Այն մշակվում է www.aymta.com կայքի միջոցով: Օթմանի խոսքերով՝ հրթիռը երկրի հյուսիսում թիրախին հասնում է 8-12 րոպեի ընթացքում: