Պարզվեց, որ Հայաստանում ոչ միայն վոլեյբոլ խաղացող կա, այլև նույնիսկ ֆեդերացիա գոյություն ունի


16:03 , 26 հոկտեմբեր, 2013

Մի երկու օր առաջ պարզվեց, որ Հայաստանում ոչ միայն վոլեյբոլ խաղացող կա, այլև նույնիսկ ֆեդերացիա գոյություն ունի։ Իսկ ես ՝միամիտս կարծում էի, որ Հայաստանում միայն պպզովի վոլեյբոլ են խաղում, որտեղ ով ում հասնի բզում է։ Չնայած հետագա զարգացումները ցույց տվեցին, որ ես ճիշտ էի... Պատկերացնում եք ինչքան կզվարճանա ազգը, երբ պարզվի, որ Հեղինե Բիշարյանը, օրինակ, կյոռլինգի ֆեդերացիայի նախագահն է, իսկ, ասենք, Միքայել Մելքումյանը՝ հրաձգային սպորտի։ Որպես բրոկեր լավ թվեր էր կրակում անցյալ տարի՝ իրեն կսազի։