Ամերիկացի գիտնականը բժշկության ոլորտում թռիչք է կանխատեսում


14:15 , 26 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բժշկության ոլորտում նանոտեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա ախտորոշել ու անգամ բուժել հիվանդությունը մինչև առաջին ախտանշանների ի հայտ գալը: Նման հայտարարությամբ է հանդես եկել բժիշկ Շրի Սինգհը՝ Ալաբամայի համալսարանին կից նանոկենսաբանական հետազոտությունների կենտրոնի տնօրենը: 

Գիտնականի գնահատականի համաձայն՝ բժշկության մեջ նման թռիչքը կարող է տեղի ունենալ արդեն 4-5 տարուց: Շրի Սինգհը ենթադրում է, որ լեռների հետևում չէ այն օրը, երբ բոլոր հիվանդությունների ստուգման համար անհրաժեշտ կլինի մոտ 10 րոպե: 

Բացի այդ՝ նոր նանոնյութերը թույլ կտան մարդու օրգանիզմում ակտիվ վիրուսները հայտնաբերել դեռ մինչ հիվանդության զարգացումը: Բուժումը կդառնա նպատակաուղղված՝ նանոտեխնոլոգիաները թույլ կտան ապագայում ոչնչացնել քաղցկեղածին բջիջները՝ առանց առողջությանը վնաս հասցնելու, գրում է Associated Press-ը: 

Սինգհի կենտրոնը մասնագիտացած է հետազոտությունների վրա, որոնք ուղղված են վիրուսների ու բակտերիաների դեմ պայքարին: 2012թ. նա ստացել էր 1,5 մլն դոլարի դրամաշնորհ ԱՄՆ առողջապահության դեպարտամենտից: