Ինչպե՞ս է լինում, որ պետական գործիչը, բարձր պաշտոնյան իր զավակների համար պատասխան չի տալիս


14:27 , 26 հոկտեմբեր, 2013

Երևանի նախկին փոխոստիկանապետ

Ախր այդ ինչպես է լինում է, որ պետական գործիչը, բարձր պաշտոնյան իր որդու, զավակների համար պատասխան չի տալիս: Եթե ես չեմ կարողանում դաստիարակել իմ երեխաներին, նրանց պահել տեսադաշտում, իմանալ նրանք ինչ են անում, ինչով են զբաղվում, ապա ինչպե՞ս կարող եմ ղեկավարել մի հսկայական բնագավառ, մեծաքանակ կոլեկտիվ...
Ինչ բարոյական իրավունքով պետք է քննարկեմ, կարծիք հայտնեմ, դիտողություններ կատարեմ իմ ղեկավարած կազմակերպության ենթակա կառույցների աշխատակիցներին այս կամա այն արարքի, զանցանքի կամ հանցանքի համար?...
Ես կունենա՞մ դրա բարոյական իրավունքը...Իհարկե ոչ:
Այդ դեպքում ես էլ ի՞նչ ղեկավար եմ...