Տաղ ետընտրական


13:46 , 26 մայիս, 2012

Ընտրություն պրծե, ՕԵԿ-ն է ցնծում,
ՕԵԿ-ն է ցնծում, տոնում հաղթանակ,
Բարգավաճն, ախր, էլ փայ չի մտնում.
Երկու մինիստրի պաշտոն կա ազատ:

Չակը նայում է Տիգրանի չանին,
Մուկուչյանից է պահանջը նրա,
Տիկոն Նորրիսին մանդատ չի տալի,
Չանը կջարդի Նորրիսը նրա:

Մի խումբ դոնորներ մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, Քլինթոնն է գալիս...
Դռները բացեք, ջեբերը բացեք, Քլինթոնն է գալիս,
Քլինթոնն է գալիս...

Քլինթոնը մեզի իր գիրկն է կանչում,
Պուտինից վանում, մի լավ վախեցած,
Թե Ռոբը, հրեն, ռեվանշ է տենչում,
Խոստումներ կտա մեզ ծյոծը սպասված:

ՀԱԿ-ն է ԱԺ-ում հրճվանքից դողում,
Նիկոլը արդեն ամբիոն կունենա,
Սադոյանն Արշոն ներվային ծխում՝
Սուրբ տեղը երբեք թափուր չի մնա: