Մովսիսյանն արդարացրեց սպասելիքները. Ռեյնգոլդ


14:03 , 26 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆուտբոլային հայտնի փորձագետ Վալերի Ռեյնգոլդը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ում տրանսֆերը Մոսկվայի «Սպարտակ»-ը ձեռք է բերել «Կրասնոդար»-ից, լիովին արդարացրել է իր տեղափոխությունն ու մոսկովյան ակումբի ղեկավարների սպասելիքները:

«Մովսիսյանն արդարացրեց իր տրանսֆերը: Մի´ մոռացեք, որ նա անկախ ֆուտբոլիստ է: Միշտ չէ, որ խաղընկերները հնարավորություն են տալիս նրան դրսևորել իրեն: Բայց Յուրան գիտի իր գործը: Նա արդեն 7 գոլ է խփել: Ընդ որում, նրանք բոլորն էլ կարևոր էին»,- «Советский спорт»-ը մեջբերում է փորձագետի խոսքերը:

Հավելենք, որ այսօր` հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Սպարտակ»-ը խաղալու է «Ռոստով»-ի դեմ: