13:10 , 26 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվել է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։ Համաձայն նախագծի, մարզադաշտերից մեկը նախատեսված է նաև սահմանափակ կարողություններով անձանց համար։
Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ երկու գործընկեր քաղաքների, ինչպես նաև Եվրամիության համագործակցության շնորհիվ մայրաքաղաքում այս ծրագիրն իրականացվեց հաջողությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ