Առասպելական հերոսների մահերը հունական ու հռոմեական դիցաբանության մեջ


12:53 , 26 հոկտեմբեր, 2013

Եթե հանկարծ ինչ-որ բան պատահեր ու մենք բոլորս հայտվեինք դասական առասպելներում պատմվող աշխարհում, ապա մեզնից շատերն ահասարսուռ մահերով կմահանային: Հունական ու հռոմեական առասպելաբանության մեջ չկա որևէ մի հերոս, ով իր անկողնում հանգիստ մահով կմահանար: Նրանցից շատերն ուղղակի զարհուրելի ու տարօրինակ մահով են մահացել:

 10   Պրոկրուստոսի երկաթյա անկողինը


Պրոկրուստոսը Պոսեյդոնի անպիտան որդիներից էր, ով իր պանդոկն ուներ: Երբ ճանապարհորդները ցանկանում էին գիշերել նրա պանդոկում, նա նրանց երկաթե մահճակալ էր առաջարկում, որտեղ թակարդն էր գցում իր հյուրերին: Եթե նրանց հասակը անկողնու չափից ավել էր նա նրանց սեղմում կամ կտրում էր, իսկ եթե չափազանց կարճ, Պրոկրուստոսը ձգում էր նրանց մարմինը` անկողնու չափսերին հարմարեցնելու համար: Ամենավատը սակայն այն էր, որ ոչ ոքի հասակը երբեք չէր համապատասխանում անկողնու չափսերին, քանի որ Պրոկրուստոսը երկու տարբեր` կարճ և երկար անկողիններ էր պահում դա ապահովելու համար:
Մի անգամ, երբ Թեսևսը (Պոսեյդոնի որդին) ճանապարհ էր ընկել Աթենք, բնակիչներին Մինոտավրոսից ազատելու համար, կանգ է առնում Պրոկրուստոսի պանդոկում: Թեսևսին հաջողվում է փախչել Պրոկրուստոսի թակարդից ու սպանել վերջինիս իր իսկ պատրաստած երկաթե անկողնում` նրա հասակը դրա չափերին համապատասխանեցնելու միջոցով, ինչպես որ ինքն էր վարվում իր հյուրերի հետ:

 9   Նիսուսի կախարդական մանուշակագույն մազերը


Օվիդի «Մետամորֆոզ» ստեղծագործության մեջ նկարագրվում է, որ Նիսուսը Մեգարայի թագավորն էր, ով դավաճանվել էր իր դստեր` Սիլլայի կողմից, երբ նրա թագավորությունը հարձակման էր ենթարկվել Կրետեի Մինոս արքայի կողմից: Ճակատագրը նախասահմանել էր, որ քանի դեռ Նիսուսի գլխին կար մանուշակագույն մազերի հատուկ փունջը նա անտեսանելի ու անկոտրում կլիներ: Սակայն Սիլլան սիրահարվելով Մինոսին` օգնում նրան` քնած ժամանակ հոր գլխից կտրելով մանուշակագույն մազափունջը: Առանց կախարդական մազերի Նիսուսը մահանում է ու Մինոսին հաջողվում է նվաճել Մեգարան:
Այս ամենը սակայն շրջվում է հենց Սիլլայի դեմ: Մինոսը, հիասթափվելով հոր դեմ կատարած աղջկա արարքից, չցանկացավ որևէ կապ ունենալ նրա հետ իսկ Սիլլան նույնիս փորձեց նավակով լողալ Մինոսի հետևից, երբ նա արդեն լքում էր Մեգարայի սահմանները: Նիսուսը, ով մահից հետո արծվի էր վերածվել իջնում է աղջկա վրա ու նրան ծվատում մինչև որ վերջինս մահանում է:

 8   Նարցիսիզմ


Նարցիսը գետի աստված Կեփիսոսի ու հավերժահարս Լավրիոնեյի որդին էր: Նա անչափ գեղեցիկ էր ու նախասահմանված էր, որ երկար կյանք պետք է ունենա, սակայն նա չպետք է տեսներ ինքն իրեն: Նարցիսսը շատ ինքնավստահ էր և չէր ընդունում ոչ ոքի սերը: Մի անգամ անտառում նրան մոտենում է սիրահարված արձագանքը` Էքոն, ով զրկված էր խոսելու ունակությունից: Մոտենալով Նարցիսին սեր է խոստովանում նրան, սակայն վերջինս  մերժում է ասելով` թե ավելի լավ է մեռնի քան սիրի նրա նման մեկին: Երբ ջրի մոտ կռանալով նա տեսնում է իր արտացոլանքը դրա մեջ, սիրահարվում է  իր իսկ արտացոլված պատկերին ու դրա մոտ անթարթ աչքերով մնալով ու անընդհատ նայելով ի վերջո մահանում: Նրա մահացած վայրում ծաղիկ է բուսնում, որն էլ անվանում են իր անունով նարցիս (նարգիզ):

 7  Սիզիփոսն ու հսկայական քարե գունդը


Սիզիփոսը Կորինթոսի արքան էր և աշխարհի ամենախորամանկ մարդը: Աստվածները որոշեցին պատժել նրան իր ստախոսությունների ու նենգության համար, նրան Տարտարոս` Հադեսի մոտ ուղարկելով ու հավերժական աշխատանքի դատապարտելով: Սիզիփոսը պետք է լեռան գագաթը գլորեր հսկայական քարե գունդը, որն ամեն անգամ ծանրությունից հետ էր գլորվում ու այսպես շարունակ մինչ հավերժություն:

 6  Էրիսիկտոնի սովը


Էրիսիկտոնի անունը թարգմանաբար նշանակում է «երկիրը պատռող»: Էրիսիկտոնը Թեսալիայի արքան էր, ով չէր հարգում աստվածներին ու իր ապարանքի տարածքները մեծացնելու համար քանդեց Դեմետրա աստվածուհու պուրակը: Պուրակում մի հինավուրց կաղնի կար, որը ծաղկեպսակներով էր պատված, ինչը Դեմետրայի  առատաձեռնության խորհրդանիշն էր: Էրիսիկտոնի ծառաները հրաժարվեցին կտրել այդ ծառը հարգելով ու վախենալով աստվածուհուց: Էրիսիկտոնն ինքն է վերցնում կացինն ու կտրում այդ ծառը: Դեմետրան զայրանում է ու Էրիսիկտոնին դատապարտում հավերժական սովի: Նա իր ամբողջ կարողությունը ծխսեց ուտելիքի վրա ու երբ սննկացավ ստրկության վաճառեց նույնիսկ իր դստերը` Մեսրային ու ի վերջո մահացավ իր իսկ մարմինն ուտելուց:

 5  Սպանվել սեփական ընտանիքի անդամի կողմից 


Առասպելաբանության մեջ շատ են այն դեպքերը, երբ ընտանիքում մեկը մյուսին սպանում է: Եվրոպիդեսի պիեսում  նկարագրվում է, թե ինչպես է  Մեդեայի ամուսին Յասոնը դավաճանում նրան, որի պատճառով Մեդեան սպանում է իրենց որդիներին նրանից վրեժ լուծելու համար:
Ագամեմնոն արքան զոհաբերում է իր դստերը` Իֆիգենյաին, Տրոյական պատերազմից վերադառնալիս Աստվածներից բարենպաստ քամի խնդրելով:
Հռոմուլոսը մարտնչում էր եղբոր` Ռեմոսի դեմ ու նրան սպնում Հռոմի կառուցման տարածքի համար:
Օրեստոսը սպանում է իր մորը Կլիտեմնեստրային, հոր մահվան վրեժը լուծելու համար:
Զեվսն իր հորը` Կրոնոսին, սպանում է նրան 1000 մասի մասնատելով ու նրա մասերը անդրաշխարհի ամենախոր հատվածում թաղում: Այսպես կաելի է անվերջ թվարկել:

 4  Կիկլոպների հանդիպելը


Իթակա վերադառնալիս Ոդիսևսն ու իր նավակազմը տարբեր խոչնդոտների միջով էին անցնում: Մի անգամ նրանք հայտնվեցին հսկա, միաչքանի կիկլոպների կղզում: Կիկլոպները Ոդիսևսին ու ընկերներին փակում են քարանձավի մեջ, ոչխարների հետ, որտեղ նրանք պահում էին իրենց թարմ կերակուրը: Ոդիսևսի մարդիկ ոչինչ չէին կարող անել, բացի սպասելուց, թե երբ կգան հսկա կիկլոպներն ու պատահականորեն նրանցից մի քանիսին կընտրեին այդ ժամվա ճաշը վայելելու համար: Բարեբախտաբար Ոդիսևսին հաջողվում է հիմարեցնել կիկլոպներին ու փախչել նրանցից, սակայն նավակազմի անդամներից մի քանիսի համար ցավոք արդեն շատ ուշ էր:

 3  Սինիսի ոտքերը լվանալը


Պոսեյդոնի ևս մի չար ու անպիտան որդիներից է Սինիսը, ով որոշ կապեր ուներ նաև Կորինթոսի թագավորական ընտանիքի հետ: Հայտնի է, որ նա խաբում էր Սիրոնյան ժայռերով ճանապահորդողներին` նրանց խնդրելով լվալ իր ոտքերը: Երբ նրանք բարի գտնվելով համաձայնվում էին ու ծնկի իջնում նրա դեմ ոտքերը լվանալու համար, Սինոսը նրանց ոտքով հրում էր ու վայր գցում ժայռերից սև ջրերը, որտեղ նրանց էր սպասում հսկայական կրիան, որը կուլ էր տալիս նրանց:
Բարեբախտաբար ինչպես և Պրոկրուստեսի դեպքում Սինիսը սպանվեց Թեսևսի կողմից` ժայռից սոճու ծառին ծփելու միջոցով:

 2  Ստիմֆալյան թռչունների հանդիպելը


Ստիմֆալյան թռչունները Արեսի կենդանիներն էին, որոնք բրոնզե կտուցներ ունեին ու իրենց մետաղից փետուրները կարողանում էին նետերի վերածել, իսկ նրանց արտաթորանքը խիստ թունավոր էր: Նրանք իրենց արտաթորանքոով վարակում էին Արկադիայի գյուղերը մինչև որ Հերակլեսը իր վեցերորդ սխրագործությունը կատարեց` վախեցնելով այս արարածներին կրոտալայով, կամ աստվածային ձայներ հանող գործիքով, որը նրա համար ստեղծել էր կրակի աստված Վուլկանը: Երբ թռչունները ձայնից վախեցած խուճապահար թռչում էին երկինք Հերակլեսը թունավոր նետերով սկսեց խոցել թռչուններին ու սպանել դրանց, իսկ կենդանի մնացածները չվեցին Արկադայից` այլևս երբեք այդտեղ չվերադառնալով:

 1  Սֆինքսի հանելուկները չգուշակելը


Երկար ժամանակ Սվինքսը, որ առյուծի մարմին ուներ, թռչնի թևեր ու կնոջ դեմք, սարսափի մեջ էր պահում Թեբեսը: Քաղաքի դարպասների մոտ կանգնելով` քաղաք մտնել ցանկացողներին նա հանելուկներ էր ասում ու եթե նրանք դրանք չէին գուշակում, սֆինքսը խեղդում էր նրանց ու ուտում:
Ի վերջո Օեդիպոսը գուշակում է հանելուկը («Որ արարածն ունի մեկ ձայն, ու կարող է չորս ոտք ունենալ, երկու ու երեք ոտք». պատասխանը` մարդը) ու ստիպում սֆինքսին իրեն նետել ժայռն ի վայր դեպի իր մահը: