Վահագն Չախալյան. «Սաակաշվիլին նպատակաուղղված եկել էր սադրելու»


11:44 , 26 հոկտեմբեր, 2013

Times.am-ը գրում է.

«Իմանալով, որ եկեղեցու բակում մենք Սաակաշվիլուն դիմավորելու ենք բողոքի ցույցով, Վրաստանի նախագահը սկզբից որոշել էր չգալ այնտեղ: Հետո փոխեց իր որոշումը և ուշացած եկավ: Ակնհայտ է, որ նպատակը պրովոկացիան էր: Նա ուզում էր, որպեսզի մենք հարվածենք կամ վիրավորենք իրեն: Բայց այդպիսի նվեր, իհարկե, մենք չէին կարող մատուցել Վրաստանի նախագահին»: Այս մասին, մեկնաբանելով երեկ Ախալքալակում տեղի ունեցած միջադեպը,Times.am-ի լրագրողին ասաց ջավախքցի քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:

«Մեր բողոքի ակցիան մեկ նպատակ ուներ չթույլատրել, որպեսզի Սաակաշվիլին մտներ հայկական եկեղեցի, քանի որ նրանք թշնամական քաղաքականություն են վարում մեր եկեղեցիների նկատմամբ: Պարզ է, որ Թբիլիսիի հայկական եկեղեցին շարունակում է մնալ պայթեցված հենց այդ քաղաքականության հետևանքով: Բացի դրանից, մենք ուզում էինք հասկանալ Սաակաշվիլու մոտեցումները Ջավախքի հայերի նկատմամբ: Պարզվեց, որ հայահալած քաղաքականությունն իրականացվել է հենց նրա իմացությամբ, անմիջական հանձնարարությամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ