10:56 , 26 հոկտեմբեր, 2013
Կրկին անրադառնանք ԱԺ-ի բեգռաունդին: Իսկ ի՞նչ եք մտածում ում մասին պետք է խոսեմ, ճիշտ է` Զարուհու: Երեկ մեր Զարուհին էլի մարտական գործողությունների մեջ էր: Գալուստ Սահակայանն էլ որտեղից որտեղ սկսեց պաշտպանել Զուրաբյան Լյովաին: Մի խոսքով խորհրդարանում Զարուհի VS 130 պայքար է սկսվել:
Անցնենք ԶԼՄ-ներին: Դե գիտենք ինչ վիճակում է գտնվում մեր լրատվական դաշտը, սենսացիա լինի գրեն, ճիշտ սխալ էական չի: Երեկ լուր տարածվեց, որ դպրոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել: Իսկ ԱԻՆ-ը պատասխանեց, որ ոչ մի փլուզում էլ տեղի չի ունեցել, ընդամենը զորավարժանք է եղել: Շնորհավորում եմ, դուք մարդկային տականքության հաշվին ևս երեք քլիք ավել հավաքեցիք:
Արտասահմանյան լուրերից շատ խոսվեց ամենաբոյով շան մասին: Այդ շունը սատկել էր, բայց մինչև սատկելը նրա մասին քչերը գիտեին: Այստեղ գործեց «գնա մեռի արի սիրեմ» արտահայտությունը:
Անցնենք Վրաստան, երկար բարակ չեմ խոսի, ընդամենը կասեմ, որ Վահագն Չախալյանը հիշեցրեց Սահակաշվիլուն, որ նրա միակ ճաշատեսակը փողկապն է: