11:07 , 26 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
2011-2012 թվականներին ԱՄՆ-ում գրանցվել է միջին դպրոցի ավելի քան 1 մլն աշակերտ, որոնք բնակության վայր չեն ունեցել: ԱՄՆ կրթության նախարարության տվյալներով՝ նախորդ ուսումնական տարվա համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 10 տոկոսով: Ընդհանուր առմամբ անցած տարի դպրոց է հաճախել 55.5 մլն դեռահաս, որոնց 2 տոկոսը տուն չի ունեցել: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Երեխաների իրավունքների հարցերով First Focus ոչ կառավարական կազմակերպության հաղորդագրության մեջ ասվում է, որ միջին դպրոցում սովորող անօթևան երեխաների թիվը 72 տոկոսով ավելացել է ռեցեսիայի մեկնարկից ի վեր: Համաձայն վիճակագրության՝ 43 նահանգներում անօթևան երեխաների տարեկան աճ է գրանցվում: Այդ ցուցակում «առաջատարներն» են Կալիֆոռնիան, Նյու Յորքը, Տեխասը և Ֆլորիդան:
Ավելի վաղ նախարարությունը տվյալներ էր հրապարակել այն մասին, որ 16.1 մլն ամերիկացի երեխաներ (21.8 տոկոսը) ապրում են աղքատության մեջ: