10:45 , 26 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
McDonalds արագ սննդի ռեստորանների ցանցը ծրագրում է հրաժարվել իր հին մատակարարի՝ Heinz ընկերության տոմատի սոուսներից: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
McDonalds-ը և Heinz-ը համագործակցում են մոտ 40 տարի: Գործակալությունը գրում է, որ արագ սննդի ցանցը միայն մեկ անգամ է դիմել սոուսի այլ մատակարարների, քանի որ լոլիկի ոչ այնքան հաջող բերքի պատճառով Heinz-ը չէր կարողացել McDonalds-ին ապահովել տոմատի սոուսի անհրաժեշտ քանակությամբ:
Այս անգամ մատակարարին փոխելու որոշումը կապված է Heinz-ի ղեկավարության փոփոխության հետ:
«Heinz-ում ղեկավարության փոփոխության հետ կապված որոշվել է որոշ ժամանակով փոխել մատակարարներին»,- նշվում է McDonalds-ի հայտարարության մեջ: