09:13 , 26 հոկտեմբեր, 2013«Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանն իր քավորի՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ իրենց ընտանիքներով դարձյալ մեկնել են Դուբայ՝ հանգստանալու։
Թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, թե իր ղեկավարը Հայաստանում է և մասնակցել է բազմաթիվ աշխատանքային հանդիպումների, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»– ը տեղեկացավ, որ մեկ-երկու օր ուշացումով Դուբայ է մեկնելու նաև Գագիկ Ծառուկյանը՝ դարձյալ ընտանիքով։ Նկատենք, որ այս տրիոյի՝ ավանդույթ դարձած աշնանային հանգիստը սկսեց հասարակական հնչեղություն ունենալ այն օրերից, երբ լուրեր սպրդեցին, որ նրանք հանգստանալու ժամանակ ծրագրել են երկրում իշխանափոխություն անել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։