Գողերի դեմ Իսպանիայում գորգեր կօգտագործվեն


09:05 , 26 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իսպանական «գողերի դեմ գորգերը» ոչ միայն իրենց տերերին զգուշացնում են բնակարանները կամ խանութները մտած գողերի մասին, այլև զգուշացնում են, թե ինչ են այնտեղից դուրս տանում: 

Տեխնոլոգիական մշակումներիTag Ingenieros ընկերությունը ներկայացրել է դռների առջև կամ անմիջապես հետևում դրվող գորգերը, որոնք առաջին հայացքից ոչ մի բանով սովորականներից չեն տարբերվում: Սակայն Tag Ingenieros գորգերը հագեցած են այնպիսի չիփերով, որոնք թույլ են տալիս հետևել այն առարկաներին, որոնք գտնվում են բնակարանի ներսում: Երբ որևէ մեկն անցնում է տան շեմը, գորգը դրա մասին տեղեկացնում է իր տիրոջը, հայտնում է Espanarusa-ն: