«Հայկական ժամանակ». Մուֆլոնի որսի դեպքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելո՞ւ է


08:41 , 26 հոկտեմբեր, 2013

«Ավելի քան մեկ ամիս է ոստիկանության կողմից շարունակվում է Վայոց Ձորում մուֆլոնի որսի դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման գործընթացը։ Եվ բանը դեռևս քրեական գործի հարուցմանը չի հասել։ Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, մոտ օրերս քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշում կկայացվի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին համացանցում էր հայտնվել Խոսրովի պետական արգելոցում նկարահանված մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են օտարերկրացիները հայ ուղեկցորդների աջակցությամբ որսում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն և վարազ։

 Ինչպես արդեն նշել ենք, ոստիկանության Եղեգնաձորի բաժինը մի քանի ուղղությամբ հարցումներ է ուղարկել։ Ենթադրում ենք, որ այս ընթացքում ոստիկանությանը պատասխանել են ոչ բոլոր ուղղություններից։ Քրեական գործ հարուցվելու պարագայում պետք է հարցաքննվեին նաև ամերիկյան «Դը Հանթինգ Քանսորթիում» ընկերության ներկայացուցիչները։ Այս ընկերությունը ««Սաֆարիինտերնացիոնալ» հայ-իտալական ձեռնարկություն» ՍՊԸ գործընկերներից է և հենց նրա միջոցով է «Սաֆարի»–ն ընդունել մուֆլոնով հետաքրքրված օտարերկրյա զբոսաշրջիկներին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։