Քեյթ Միդլթոնը հղի է երկրորդ երեխայով. ԶԼՄ-ներ


08:32 , 26 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Globe հրատարակչության լրագրողները, ովքեր ներկա են եղել արքայազն Ջորջի մկրտությանը, կարողացել են Քեյթ Միդլթոնի շուրթերին կարդալ հետևյալ արտահայտությունը՝ «Ես կրկին երեխայի եմ սպասում», որը դքսուհին իբր շշնջացել է թագուհու ականջին: Թե որքանով է դա ճիշտ, դեռ հայտնի չէ, քանի որ թագավորական ընտանիքից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել: 

Մինչդեռ հայտնի է դարձել, որ Ծննդյան տոները թագուհու հետ նշելու պատվին են արժանացել նաև Քեյթի ծնողները՝ Մայքլը և Քերոլը: Զույգը նույնպես հրավիրված է Սանդրիհեմյան պալատ, որտեղ և կնշվի տոնը: