07:27 , 26 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
«Այս պայմաններում ներկայացնել նախագիծ, որը միտված է բարձրաստիճան պաշտոնյաների մի մեծ խմբի աշխատավարձի կտրուկ բարձրացմանը, կարծում եմ, առնվազն բարոյական չէ»: Նման կարծիք այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
«Երբ է ներկայացվում նախագիծը, երբ մենք ունենք արտագաղթի աննորմալ ցուցանիշ, երբ մենք ունենք բառիս բուն իմաստով կիսասոված սոցիալական շերտեր, ուսուչիցներ, բժիշկներ, գյուղացիներ, երբ մեր սահմանամերձ գյուղերում չքավորություն է և մարդիկ ուղղակի հինգ հազար դրամ գումար չունեն օրվա հացի կամ երեխայի բուժման համար, և այս պայմաններում գնալ քաղաքական էլիտայի աշխատավարձերի բարձրացմանը` կարծրում եմ, խիստ անթույլատրելի է: Գնալ նման բարձրացմանը մեր կուսակցության համար անընդունելի է, մենք ուղղակի չենք կարողանալու նայել այդ մարդկանց աչքերին»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: