01:10 , 26 հոկտեմբեր, 2013Այսօր Ախալքալաքի Սբ.Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու որ Սաակաշվիլին իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում Ջավախքում իրականացրել է հայատյաց և հայահալած քաղաքականություն: Սաակաշվիլու այսօրվա պահվածքը, որը հարիր չէր նույնիսկ աշխարիհի ամենահետամանց երկրի նախագահին, օճառի պղպճակի պես պայթեցրեց ավելի քան 10 տարի քարոզվող « Սաակաշվիլիական ժողովրդավարության» այլակարծություն չնդունող քաղաքականությունը: Սաակաշվիլու այսօրվա զազրելի և նողկալի պահվածքը կարծում եմ վերջնականապես փակեց Հայաստանում ապրող և գործող այն վայ քաղաքական գործիչների (ավելի ճիշտ կլինի ասել գործիքների) բերանը, որոնք այս էլ 9 տարի է ջանք ու եռանդ չեն խնայում պաշտպանելու և քարոզելու օրվա « հերոսի» հայատյաց քաղաքականությունը: Խճուկը իր պաշտոնավարման ավարտից ընդամենը 3 օր առաջ ինքն իր ուժերով ապացուցեց այն մարդկանց տարիների պնդումներն այն մասին որ Սաակաշվիլին սովորոկան պաթոլոգիական հիվանդ է և նրա տեղը ոչ թե նախագահի նստավայրն է այլ Սուրամի հոգեբուժարանը: Եվ վերջանականապես ի դերև ելավ այն պարզ իրականությունը, որ Վիրքի superդեմոկրատ նախագահը ընդամենը խամաճիկ էր ամերիկայն ղեկավարների կողմից ուղարկված հրահանգիչների ձեռքի, որոնք կառավարում էին Սաակաշվիլու ամեն մի քայլը, իսկ այժմ երբ նրանք ձեռք են քաշել, նա հայտվել է 2003 թվականի կարգավիճակում մնեկ մի տարբերությամբ այն ժամանակ Միշիկոն վարդը ձեռքին վազում էր Շեվարդնաձի հետևեվից, իսկ այժմ դադարկաձեռն՝ Վահագի հետևից: