00:09 , 26 հոկտեմբեր, 2013Footsport.am-ը գրում է.
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Ռուսաստան-ՀԱՀ թիմերի միջև առաջին հանդիպմանը Ռուսատանը ներկայացրեց մեր հայրենակից, Սանկտ Պետերբուրգի և Կրեմլի գավաթի մրցաշարերում մեծ աղմուկ հանած Կարեն Խաչանովը:
Հարկ է նշել, որ 17-ամյա հայազգի թենիսիտը բավական հեշտ հաղթեց հարավաֆրիկյան թիմի նույնպես նորեկ Դին Օ~Բրայենին:
Դևիսի գավաթում տոնած առաջին հաղթանակից հետո Խաչանովը տպավորությունները կիսեց լրագրողների հետ:

-Կարեն, չնայած Կրեմլի գավաթում բավական հաջող խաղալով` արդեն հասցրել եք համարվել լուրջ մրցակից յուրաքանչյուրի համար: Սակայն Դևիսի գավաթում սա ձեր առաջին հաղթանակն էր, ի՞նչ զգացումներ ունեք:
-Ես կարծում եմ տարբերություն կա թիմային ու անհատական հաղթանակների միջև: Դևիսի գավաթի խաղարկությունում դու ներկայացնում ես երկիր, և ամեն միավոր է կարևոր ու պարտավոր է: Հոգեբանորեն էականորեն տարբեր են անհատական ու թիմային մրցաշարերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ