Հարիսոն Ֆորդը չի պատրաստվում թոշակի գնալ


00:50 , 26 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայտնի դերասան, պրոդյուսեր Հարիսոն Ֆորդը բավական շատ ֆիլմերում է նկարահանվել: 71-ամյա դերասանը, սակայն, դեռևս չի պատրաստվում հանգստի գնալ: Նա նախկինի պես թարմ է, հաճախ թենիս է խաղում, զբաղվում է բնապահպանական խնդիրներով և որպես կամավոր` մասնակցում փրկարարական աշխատանքներին: Միայն այս տարի դերասանի մասնակցությամբ հանդիսատեսի դատին ներկայացվել է 4 ֆիլմ` «Էնդերի խաղը», «Պարանոյա», «42», «Հաղորդավարը. և նորից` բարև ձեզ»:

«Թոշակի գնալն ինձ համար չէ: Ես դեռևս գործի մեջ եմ, շնորհակալություն: Ես 3 թոռ ունեմ և փոքրիկ որդի: Ես պատրաստվում եմ երկար ապրել, որպեսզի հասցնեմ մեծացնել նրան»,- ասել է Ֆորդը:

Այս մասին գրում է 7days.ru կայքը: