23:22 , 25 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հոկտեմբերի 25-ին հայտնի երգիծաբան, շոումեն և հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանը նշում է իր ծննդյան օրը: Նա դարձել է 34 տարեկան:
Գալուստյանը ծնվել է Սոչիում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 10-րդ դասարանում՝ որպես ՈւՀԿ-ի խաղացող: 1996 թ. նա ընդունվել է բժշկական ուսումնարանի մանկաբարձական բաժին: Նույն տարում Գալուստյանը սկսել է հանդես գալ ՈւՀԿ-ի Утомленные солнцем թիմի հետ: Ուսումնարանն ավարտելուց հետո Միխայիլն ընդունվել է Սոչիի պետական համալսարանի տուրիզմի բաժին՝ պատրաստվելով պատմության և իրավունքի ուսուցիչ դառնալ, սակայն կյանքն այլ կերպ է դասավորվել:
1998 թ. Ալեքսանդր Մասլյակովը թիմին հրավիրել է մասնակցելու Բարձրագույն լիգայի խաղերին: Ծրագրի նկարահանումների և մշտական շրջագայությունների պատճառով հաճախակի բացակայությունների համար Գալուստյանին համալսարանից հեռացրել են:
2003թ. Утомленные солнцем թիմը և դրա կապիտան Միխայիլ Գալուստյանը դարձել են այդ սեզոնի հաղթողները: Այդ նույն տարում նրա կյանքում ևս երկու իրադարձություններ են տեղի ունեցել: Նրան վերականգնել են համալսարանում, և Միխայիլը ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Վիկտորյայի հետ:
2006 թ. սկսած Գալուստյանը մասնակցում է Наша Russia սքեչքոմին և Comedy Club-ի անդամ է հանդիսանում: Այժմ հայտնի հեռուստահաղորդավար, դերասան, սեփական կինոստուդիայի կրեատիվ տնօրեն Միխայիլ Գալուստյանը երկու դուստրերի հայր է: