Մոնակոյի ստորջրյա աշխարհը հասանելի կլինի Google Maps-ում


05:25 , 26 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Մոնակոյի ստորջրյա աշխարհը GOOGLE-ի շնորհիվ այսուհետ հասանելի կլինի ամբողջ աշխարհին: Այս մասին տեղեկացնում է Euromag-ը:
Պանորամային լուսանկարների տեխնոլոգիայի շնորհիվ, որը հասանելի է Google-ի օգտատերերին, միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում հնարավորություն կունենան ուսումնասիրել Մոնակոյի ստորջրյա աշխարհը:

Գիտնականների և լուսանկարիչների խումբն ավարտել է 2000 լուսանկարների վերամշակումը, որոնք արվել են Մոնակոյի ժայռերի ստորոտներում և ծովի հատակին: Մոնակոյի Թագավորության օվկիանոսագրության թանգարանի տնօրինության խոսքով՝ այնտեղ ներկայացվող այս լուսանկարների շնորհիվ Մոնակոն կդառնա առաջին եվրոպական երկիրը, որի ստորջրյա աշխարհը հասանելի կլինի յուրաքանչյուրին:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ