22:52 , 25 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել:
Ուժեղ ցնցումները զգացվել են Հոնսյու կղզու ամբողջ տարածքում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տեղեկացմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից արևելք:
Հայտարարվել է ցունամիի վտանգի մասին: Մեկ մետր բարձրությամբ հարվածային ալիքը շարժվում է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ուղղությամբ: Ուժեղ ցնցումները զգացվել են նաև Հոկայդո կղզում:
«Ֆուկուսիմա-1» վթարային և «Ֆուկուսիմա-2» չգործող ԱԷԿ-ների աշխատակիցները դադարեցրել են ափամերձ տարածքում աշխատանքները և սկսել են մարդկանց տարհանումը: «Տոկիո էլեկտրիկ փաուեր» ընկերությունում նշել են, որ շարունակում են ուշադիր հետևել կայանի վիճակին: