Յուրաքանչյուր 6-րդ կին ամուսնուց թաքցնում է իր մարմինը


22:10 , 25 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վերջերս անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամուսնացած յուրաքանչյուր 6-րդ կինն իր ամուսնուն թույլ չի տալիս իրեն մերկ տեսնել առնվազն 1 տարի: Այս մասին գրում է Mail Online-ը:

Հարցման ենթարկված կանանց մեծամասնությունը, որպես դրա պատճառ, նշում է անինքնավստահությունը` իր ոչ կատարյալ մարմնի հետ կապված: Մի մասը խոստովանել է, որ դրանից տուժել են հարաբերությունները, մյուս մասն էլ ասել է, որ այդ փաստը մշտապես վեճի առարկա է դառնում:

Մասնագետի կարծիքով` յուրաքանչյուր կին պետք է սիրի իր մարմինը, սակայն եթե նույնիսկ կինն ինքը այն չի սիրում, ապա նրա զուգընկերը պետք է որ սիրի:

Հոգեբանի կարծիքով էլ` դժվար գտնվի մի կին, ով լիարժեք սիրի իր մարմինը: