21:56 , 25 հոկտեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր էլ նախորդ օրերի պես կեսօրին հավաքվեցին Մաշտոցի պուրակում եւ որոշեցին իրենց ակցիայի երթուղին: Այսօր նրանց ակցիան Նորքի երկրորդ զանգվածում էր՝ շուկայի հարեւանությամբ: Ի տարբերություն նախորդ օրերի այսօր Մաշտոցի պուրակում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պաշտպանները՝ կարմիր գլխարկավորները, չկային: Նրանք ակտիվիստներին սպասում էին հենց Նորքի երկրորդ զանգվածում: Այստեղ մի քանի անգամ միջադեպեր գրանցվեցին երկու կողմերի միջեւ: Նախ` մի ագրեսիվ տղամարդ հարձակվեց նախաձեռնության անդամներից մեկի վրա, որը տեսանկարահանում էր ակցիան, ձեռքից քաշքշեց, հարվածեց, պահանջեց ներկայանալ: Վրա տվեց Նախաձեռնության ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը. «сопляк,արի ստեղ, եկել ես պրովոկացիա՞ներ անելու»:
Ակտիվիստները մի քանի անգամ պտտվեցին շուկայի հարեւանությամբ՝ անցորդներին կոչ անելով բոյկոտել Yerevan City սուպերմարկետների ցանցը. «Մի՛ այցելեք այդ սուպերմարկետ, Ձեր առեւտուրը կազմակերպեք փոքր եւ միջին խանութներից, ձեր գումարները տրամադրեք փոքր եւ միջին բիզնեսին: Այցելելով Yerevan City՝ դուք գումարներ եք վճարում այն օլիգարխին, որը ձեր գումարներով քանդում է մեր հուշարձանն ու պետությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ