Ադիբեկյանը մոռացել է նշել, որ ԱՄՆ-ում աշխատավարձը բավարար է, որ մարդիկ որպես տուրիստ գան Հայաստանը տեսնելու


20:20 , 25 հոկտեմբեր, 2013

Հերթական անգամ սոցիոլոգ Ադիբեկյանը հանդես է եկել ի պաշտպանություն գործող իշխանության և որպես դրական աշխատանքի օրինակ բերել ՀՀ-ում և ԱՄՆ-ում Ջինի գործակցի (երկրում ստեղծվող տարեկան արդյունքի բաշխման տարբերությունը հարուստների և աղքատների միջև) չափը՝ մեզանում այն 33,8 է, այնտեղ՝ 40,8: Ինչը ֆորմալ նշանակում է, որ ԱՄՆ-ում վիճակն ավելի վատ է, բայց մոռացել է նշել, որ մեզանում աղքատի «աղքատավարձով» հնարավոր չէ գոյատևել, իսկ ԱՄՆ-ում դա բավարար է, որ մարդիկ նույնիսկ որպես տուրիստ գան Հայաստանը տեսնելու: