Արքայազն Չարլզը չի հրաժարվում բրիտանական գահի նկատմամբ հավակնություններից


21:31 , 25 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բրիտանական թագավորական ընտանիքի մամլո ծառայությունը հերքել է Time ամսագրի տեղեկություններն այն մասին, որ արքայազն Չարլզն իբր չի ցանկանում միապետ լինել:

«Դա արքայազն Չարլզի դիրքորոշումը չէ ու չպետք է նրան վերագրվի, քանի որ նա նման բան չի ասել»,- հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Քլարենս-հաուսի մամլո ծառայության աշխատակցին:

«Արքայազնն իր ամբողջ կյանքում պարտքի գիտակցմամբ աջակցել է թագուհուն: Նա զուգահեռ զբաղվում է իր պաշտոնական պարտականություններով ու բարեգործական ոլորտում աշխատանքով»,- հավելել է նա: