Հայաստանը կենսաանվտանգ գոտի է


19:51 , 25 հոկտեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Հայաստանը համարվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից (ԳՁՕ) ազատ կամ կենսաանվտանգ գոտի:   Այս մասին այսօր՝ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական  լսումների ժամանակ  հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:   Ըստ նրա՝ այդ փաստը հաստատվել է հանրապետություն ներկրվող սննդամթերքի ուսումնասիրության արդյունքում: 28 երկրից Հայաստան ներկրվող մոտ 92 տեսակի հատուկ նշանակության սննդամթերքի ուսումնասիրության արդյուքում ԳՁՕ չի հայտնաբերվել: