19:32 , 25 հոկտեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է հոկտեմբերի 24-25-ը Հայաստանում տեղի ունեցած Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստի մասնակիցներին՝ ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարար, Հայաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախագահ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիային անդամակցել է ընդամնեը մեկ տարի առաջ և ճանաչողական տեսանկյունից կարևոր է համարում ասոցիացիայի նիստի անցկացումը Հայաստանում, քանի որ այն համալսարանական սպորտի և անդամ երկրների համագործակցության զարգացմանը միտված լրացուցիչ հնարավորություն է: Նախարարը նշել է, որ անդամակցությունից հետո Հայաստանը ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական սպորտային խաղերին, իսկ անցյալ տարի Կազանի ունիվերսիադիայից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է 10 մեդալով: Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ թեև Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ամենաերիտասարդ անդամներից է, սակայն աչքի է ընկնում շատ մեծ ակտիվությամբ, ինչը վստահություն է նեշնչում, որ կունենա խոստումնալից ձեռբքերումներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ