«Հիմա ես լիովին ազատ եմ». Միհրան Ծառուկյանն՝ իր անձնականի մասին


19:02 , 25 հոկտեմբեր, 2013

Life.panorama.am-ը գրում է.

Երգիչ Միհրան Ծառուկյանը կարճ ժամանակահատվածում հասցրեց լայն ճանաչում ձեռք բերել ոչ միայն իր երգերի, այլ նաև «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում ստանձնած դերի շնորհիվ: Շատ դեռահաս աղջիկների կուռք հանդիսացող երգիչըLife.panorma.am-ի հետ զրույցում խոսել է իր անձնական կյանքի, առաջիկա ծրագրերի և շատ այլ հարցերի մասին:

-Երգի՞չթե՞ դերասան:

 Ո՞ր մասնագիտությունն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Ես երգարվեստում ինձ ավելի կայացած եմ համարում, իսկ դերասանական արվեստն ինձ համար, կարելի է ասել, հոբբի է:

-Դժվար չէ՞ մշտապես  լինել  ուշադրության կենտրոնում:

-Միանշանակ, և՛ հաճելի է,  և՛  միևնույն ժամանակ  մշտապես  գտնվել ուշադրության կենտրոնում  մեծ պատասխանատվություն է  իրենից ենթադրում:  Շատ հաճախ  ցանկանում ես քեզ լիովին ազատ  զգալ, սակայն ինչ-ինչ բաներ թույլ տալ չես կարող: Ամեն  դեպքում, Հայաստանում դժվար է լինել ճանաչված ու միևնույն ժամանակ,  փորձել աննկատ մնալ: Շատերը կան, որ խուսափում են մարդաշատ վայրերում գտնվելուց: Անգամ իրենց համար անհրաժեշտ գնումներ կատարելու համար խուսափում են երևալ հասարակության մեջ: Դա, գուցե, բացատրվում է  նրանով, որ նմանատիպ մարդիկ ունեն որոշակի կոմպլեքսներ:  Կամ  վախենում են ու ցանկանում անհասանելի թվալ: Թեև ես էլ այնքան  հաճախ չեմ լինում մասսայական վայրերում, բայց երբ ցանկություն ունեմ քայլել քաղաքում կամ գնումներ կատարել, առանց որևէ խնդրի անում եմ դա:

-Կա՞ սահմանագիծորից հետո չեք ցանկանումոր ուրիշները ներխուժեն Ձեր անձնական  կյանք

-Յուրաքանչյուրս էլ ունենք անձնական կյանք.  հայտնի լինես,  թե ոչ,  միևնույն է,  կան անձնական բնույթի որոշ հարցեր, որոնց մասին խոսելը ոչ միայն հաճելի, այլև պարտադիր չէ: Ես թաքցնելու ոչինչ չունեմ, բայց ամեն պատեհ-անպատեհ առիթով խոսել անձնական խնդիրների, օրինակ` գումարի  անհրաժեշտության մասին կամ մանրամասնել դժվարությունները, չեմ կարծում, որ ճիշտ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ