Ինչպես խնամել երկար մազերը


20:41 , 25 հոկտեմբեր, 2013

Ladynews.am-ը գրում է.

Սիրելի լեդիներ, Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կարող եք կիրառել, եթե ունեք երկար ու փարթամ մազեր:

1.Մազերը լվացրեք շաբաթը մեկ անգամ, ոչ ավելի: Եթե անգամ 2-3 օր անց արմատները դառնում են յուղոտ, միևնույնն է մի շտապեք լվանալ մազերը: Շամպունի հաճախակի օգտագործումը կարող է պատճառ դառնալ, որ մազերը չորանան:

2.Մազերը լվացրեք ինչ-որ համապատասխան ամանի մեջ, որպեսզի շամպունը ամբողջությամբ տարածվի մազերի վրա և նույնքան արդյունավետ էլ լվացվի:

3.Զգույշ եղեք շատ տաք կամ շատ սառը ջրի հետ: Ամենարդյունավետ տարբերակը՝ նորմալ ջերմաստիճանի տաք ջուրն է: Այն թույլ է տալիս շամպունով լավ լվանալ մազերը՝ առանց վերջիններիս վնաս հասցնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ