Զինված ամերիկացին բաց է թողել իր պատանդներին


18:56 , 25 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում ենթադրյալ գողը ազատ է արձակել 3 մարդու, որոնց պատանդ էր վերցրել Բելմոնտ քաղաքի խանութներից մեկում:

Ինչպես հայտնում է ամերիկյան CBS հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել դեղատան տարածքում, որը պատկանել է երկրում խոշորագույն դեղագործական CVS ընկերությանը:

Ոստիկանության տվյալներով՝ գիշերվա ժամը 1-ին դեղատան տարածք է մտել անհայտ տղամարդ՝ ձեռքին հրացան ու պատանդ վերցրել դեղատան 3 աշխատակիցներին: 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին տղամարդը կրակով էր դիմավորել: Որոշ ժամանակ անց նա ազատել էր պատանդներին, իսկ իրավապահները հեռախոսակապի միջոցով համոզել էին նրան հանձնվել: 

Ոստիկանությունում չեն բացառում, որ հանցագործը հոգեպես անհավասարակշիռ, ինքնասպանության հակումներ ունեցող մարդ է: