«Մենք ի՞նչ իմանայինք, որ հիվանդը Սոս Ջանիբեկյանն է». Բժշկի պատասխանը դերասանի մայրիկին


18:50 , 25 հոկտեմբեր, 2013

Հոկտեմբերի  24 –ին  դերասան  Սոս Ջանիբեկյանին տեղափոխել էին հիվանդանոց :  ArmStar.am-ի տեղեկություննրով պատճառը սննդային թունավորումն է:

Դերասանի մայրը՝ դրամատուրգ Աննա Աղասարյանը, ժամեր առաջ ֆեսբուքյան իր էջում տեղադրել էր հետևյալ գրառումը.

Երեկ, վերադառնալով Մոսկվայից( ռուսական ֆիլմի նկարահանում էր),  տղաս վատացավ և շտապ օգնության մեքենան մեզ տարավ հիվանդանոց:

Բժիշկ.- Ի՞նչ է սրսկել շտապօգնության բժիշկը։

Ես.- Այդտեղ գրված չէ՞։

Բժիշկ . - Չէ, բա մենք հիմա ի՞նչ  իմանաք, թե  ինչ է սրսկել, որ նույնը չսրսկենք։

ԵՍ.  -Նա պարտավոր էր գրել, չէ՞։

Բժիշկ.  -Մոռացել է:

Սոսը շարունակ փսխում էր: Իմ  վերցրած անձեռոցիկները վերջացել էին  ու ես բուժքույրերից խնդրեցի :

Բուժքույր.  - Չկա, սա հիվանդանոց է, կաֆե չէ, որ անձեռոցիկ տանք:

Ես.  - Խնդրում եմ, գոնե բինտ կամ բամբակ տվեք:

Քիչ անց, «դաժանության» քույրը բերում է զուգարանի թուղթ, երևի մոտակա զուգարանից, ու ես սարսափով նայում եմ, թե ինչպես է անօգնական որդիս դրանով մաքրում բերանը:

Բժիշկ.  -БАК (արյան բիոքիմիական անալիզ - խմբ.)  անալիզ պիտի արվի:

 ԵՍ -Արեք:

 Բժիշկ. -Մենք չունենք:

ԵՍ. -Որտե՞ղ կա:

Շարունակությունը՝ այստեղ